Բաղադրամասեր

ելակ - 300 գր,

ալյուր - 3-4 ճ/գդ,

ձու - 6 հատ,

շաքարավազ - 6 ճ/գդ,

վանիլին - 1/2 թ/գդ,

փխրեցուցիչ - 1 թ/գդ,

նարինջ - 1 հատ,

սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ,

շաքարի փոշի - 3 ճ/գդ

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցները լավ հարեք շաքարավազի հետ մինչև սպիտակելը և ծավալով ավելանալը, ավելացրեք նարինջի մանր քերած կեղևը, ալյուրը, վանիլինը և փխրեցուցիչը: Լավ խառնեք: Եթե զգաք խմորը շատ պինդ է, ապա ավելացրեք մի քիչ կաթ:

Ձվի սպիտակուցները հարեք մինչև փրփուրի առաջացումը, ապա լցրեք խմորի մեջ և զգուշությամբ խառնեք:

Ձևամանը պատեք բուսայուղով, ապա հատակին փռեք պերգամենտային թուղթ և լցրեք խմորը:

Թխեք ջեռոցում 35-40րոպե 160աստիճանում:

Պատրաստի բիսվիթը սառեցրեք, բաժանեք 2 մասի, ապա վրան ճզմելով շաղ տվեք նարինջի հյութը (կես նարինջը բավական է բիսկվիթի 2շերտի համար):

Սերուցքը լավ հարեք շաքարի փոշու հետ, ավելացրեք վանիլինը: Պետք է հարել մինչև պինդ փրփուրի առաջացումը:

Սկսեք հավաքել տորթը: Բիսկվիթի առաջին շերտի վրա քսեք կրեմի կեսը, վրան շարեք կտրատված ելակները:

Այնուհետև դրեք բիսկվիթի երկրորդ շերտը: Տորթի վրան և կողքերը պատեք կրեմով: Ցանկության դեպքում վրան շաղ տվեք մանրացված ընկույզ և զարդարեք ելակով: