Բաղադրամասեր

ելակ - 500 գր,

շաքարավազ - 1 բաժակ,

ջուր - 5 բաժակ,

օղի - 1 բաժակ,

կիտրոնի հյութ - 1 բաժակ

Պատրաստման եղանակը

Ելակը բլենդերով տրորում ենք, և ստացված խյուսը կիտրոնի հյութի հետ լցնում սառույցով լի սափորի մեջ:

1 բաժակ շաքարավազը և 1 բաժակ ջուրը կաթսայում խառնում ենք, դնում կրակին ու տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Ստացված օշարակը սառեցնում ենք և ավելացնում ելակի ու կիտրոնի խառնուրդին: Այնուհետև ավելացնում ենք մնացած սառը ջուրը (4 բաժակ):

Իսկ վերջում ավելացնում ենք օղին: