Բաղադրամասեր
1 բաժակ ալյուր,
1 բաժակ ջուր,
100 գ կարագ,
4 հատ ձու,
Կրեմի համար՝
1 բաժակ կաթ,
1 բաժակ շաքարավազ,
3 ճաշի գդալ ալյուր,
200 գ կարագ
Պատրաստման եղանակը
Կարագը, ջուրը և ալյուրը եփել, վերցնել կրակից ու հատ հատ ավելացնել ձուն ու հարել: Ստացված խմորից գդալով լցնել թավայի մեջ ու թխել 180-200 աստիճանում:Պատրաստի էկլերների կողքից դանակով կտրել ու լցնել կրեմը:
Պատրաստել կրեմ: Կաթը, շաքարավազը ու ալյուրը եփել, սառեցնել ու խառնել կարագի հետ: