Բաղադրամասեր
125 գ ոչխարի միս,
100 գ կարտոֆիլ,
25 գ գլուխ սոխ,
10 գ հալած յուղ,
100 գ պոմիդոր,
30 գ կանաչ լոբի,
25 գ բուլղարական տաքդեղ,
25 գ բամիա,
50 գ բադրիջան,
համեմ, ռեհան և մաղադանոս 3-ական գ,
աղ պղպեղ,
Պատրաստման եղանակը
Ոչխարի կրծքամիսը լվանալ,կտրատել 30-40 գ կտորներով,դնել կաթսան, վրան լցնել սառը ջուր ծածկել և մեղմ կրակով եփել մինչև կիսապատրաստ լինելը, պարբերաբար քաշել քափը:
Մատուցելուց 15 րոպե առաջ բոզբաշին աղ գցել, ավելացնել կտրտած պոմիդոր և համեմունքային կանաչի: