Բաղադրամասեր
300 գրամ խաշած հավ,
3 հատ ձու,
1 հատ սոխ,
80 գրամ պանիր,
½ բանկա պահածոյացված եգիպտացորեն,
100 գրամ մայոնեզ,
կանաչ սոխ,
աղ' ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Եփած հավը բաժանեք մասերի, տեղադրեք ափսեի մեջ, վրան լցրեք աղ և մայոնեզ: Խաշած ձուն անցկացրեք քերիչով, մի մասը ավելացրեք հավի մսի վրա' կրկին պատելով աղով և մայոնեզով: Հետո աղացած սոխը լցրեք եղածի վրա' նորից նույն գործողությունը կրկնելով' վրան լցնելով ձվի մյուս մասը և մայոնեզ: Այդ ամենի վրա լցրեք պանիրը' քերիչով անցկացրած: Աղցանը ձևավորեք եգիպտացորենի հատիկներով և կանաչ սոխով: