Բաղադրամասեր
2 հատ հավի ձու,
140 գ շաքարավազ,
170 գ սերուցքային կարագ,
250 գ եգիպտացորենի ալյուր,
100 գ ցորենի ալյուր,
1 հատ նարինջի կեղև,
1 թեյի գդալ վանիլի փոշի,
½ թեյի գդալ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, վանիլինը և ձվերը լավ հարել։ Ավելացնել փափկած կարագը և նարինջի կեղևը։ Նորից լավ խառնել։ Ավելացնել եգիպտացորենի ալյուրը, խառնել, ավելացնել ցորենի ալյուրը, նորից լավ խառնել։
Խմորը դնել սննդային տոպրակի մեջ և դնել սառնարանում 1 ժամ կամ սառցախցիկ 35 րոպեով։ Խմորը բացել և ֆորմաներով կտրատել փոքր թղվածքաբլիթներ և թխել 12-20 րոպե, 180 աստիճանում։