Բաղադրամասեր
200 գ սպիտակ բանջարին՝
25 գ յուղ,
50 գ սոխ,
2 ձու,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սպիտակ բանջարը մաքրել, լվանալ, խաշել աղ արած ջրում, քամիչով քամել, հովացնել և կտրտել:
Կտրտած սպիտակ բանջարը լցնել տապակում պատրաստած սոխառածի վրա, տաքացնել, ապա ավելացնել հարած ձուն և տապակել մինչև պատրաստվելը: