Բաղադրամասեր

վարունգ - 1 հատ,

տաքդեղ կարմիր - 1 հատ,

խոզապուխտ - 400-500գր,

ձու - 4 հատ(խաշած),

եգիպտացորեն պահածոյացված - 1 բանկա,

սամիթ - 2 ճյուղ,

մայոնեզ,

աղ

Պատրաստման եղանակը

Խորը ամանի մեջ լցնում ենք կտրատված խաշած ձուն, խոզապուխտը, տաքդեղը, վարունգն ու սամիթը: Ապա ավելացնում ենք պահածոյացված եգիպտացորենը, մայոնեզն ու աղը և խառնում:

Թողնում ենք, որ աղցանը հանգստանա ու մատուցում ենք:

Ձվով և խոզապուխտով ամանորյա աղցանի մեջ մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել թթվասեր