Բաղադրամասեր

ձու - 4 հատ,

լավաշ - 1 հատ,

սերուցք - 100 մլ,

սամիթ - 4 ճյուղ,

կանաչ սոխ - 4 հատ,

պանիր - 100 գր,

ձիթայուղ - 1 ճգ,

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սամիթը մանր կտրատել։ Կանաչ սոխը կտրատել։ Պանիրը մանր խորանարդներով կտրատել։ Ձվերը հարել աղի և պղպեղի հետ, ավելացնել ձիթայուղն ու խառնել, ավելացնել սերուցքը, կանաչին և հարել։ Լցնել պանիրի վրա ու խառնել։ Լավաշը քառակուսաձև կտրատել և տեղափոխել ձևամանի մեջ։ Լավաշների մեջ լցնել ձվով զանգվածը։

Թխել 20 րոպե` նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Մատուցել բանջարեղենի հետ: