Բաղադրամասեր
1 կգ ձմերուկին ՝
1.5 կգ. շաքարավազ,
400 գ. ջուր,
կիտրոնի հյութ,
վանիլին
Պատրաստման եղանակը
Ձմերուկի միջուկը կեղևից առանձնացնել, այնուհետև կեղևի սպիտակ մասը 2-3 սմ երկարությամբ կտրատել, 20 րոպե դնել կրաջրի մեջ:
Ձմերուկի կտորները կրից հանելուց հետո սառը ջրով լվանալ, իսկ այնուհետև գցել տաք ջրի մեջ, և 5-10 րոպե եփել, որից հետո մաղով քամել և սառեցնել:
Շաքարավազով օշարակ պատրաստել: Ձմերուկի կտորները դնել կաթսայի մեջ, եռման օշարակը լցնել վրան, 20-30 րոպե եփել, որից հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Այս գործողությունը երկրորդ անգամ կրկնել:
Մուրաբան դնել մարմանդ կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակի վրայից վերցնել առաջ մեջը վանիլին և կիտրոնի հյութ լցնել: