Բաղադրամասեր
1 կգ ձմերուկի կեղև,
1,2 կգ շաքարավազ,
750 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Կեղևից մաքրել վերևի մասի կանաչ գույնի կեղևը: Մաքրված կտորները լավ լվանալ և կտրատել քառակուսիկների։
Լցնել ամանի մեջ, ավելացնել ջուր և եռացնել։ Եռալուց հետո եփել 10րոպե, անընդհատ փրփուրը մաքրելով։ Ջուրը դատարկել և կտորները քամել
Ամանի մեջ ավելացնել ջուր և շաքարավազ և հասցնել մինչև եռալը։ Պատրաստի զանգվածի մեջ լցնել հատիկները, լավ խառնել և թողնել մինչև ամբողջովին սառչելը, 8-12 ժամ
Զանգվածը նորից եռացնել, եռալուց հետո կրակը դանդաղացնել և եփել 15 րոպե։ Որից հետո կրակի անջատել։
Պատրաստի զանգվածը քամել և դնել ապակե հարթության վրա, երբ օշարակը չորանա, շաղ տալ շաքարավազ։