Բաղադրամասեր

300 գր հավի կրծքամիս,

300 գր սունկ,

250 գր եգիպտացորեն,

2 հատ միջին չափի թթու վարունգ,

կիտրոնի հյութ,

2 ճ. գ. մայոնեզ,

սամիթ,

սև պղպեղ,

աղ

Պատրաստման եղանակը

Միսը լվանալ, խաշել և մանրացնել։ Վրան ավելացնել կտրատած սունկ։

Մանր կտրատել կանաչին և թթու վարունկը, ավելացնել մսի և սնկի վրա։

Խառնել մայոնեզը, լիմոնի հյութն ու պղպեղը:

Ցանկության դեպքում կարող եք վրան մի փոքր պանիր շաղ տալ և ձիթապտուղ շարել։