Բաղադրամասեր
ձուկ - 200 գր (տառեխ կամ այլ տեսակի),
ձու - 2-3 հատ,
սոխ - 1 հատ,
ձիթայուղ - 3 ճ/գդ,
քացախ - 1 ճ/գդ,
մանանեխ - 1 ճ/գդ,
հազարի թերթեր, աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հազարի թերթերը ձեռքով մանրացնում ենք, ձվերը խաշում և 4 մասի բաժանում: Ձկան փափկամիսը կտրատում ենք:
Սեխը կիսաշրջանաձև կտրատում ենք, խառնում ենք քացախը, մանանեխն ու ձիթայուղը:
Խառնում ենք բոլոր բաղադրիչները և մատուցելիս վրան լցնում սոուսը: