Բաղադրամասեր
Սիգ(ցանկացած այլ ձուկ)
Ընկույզ
Չիր
Սամիթ
Կարագ
Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձուկը ոսկրազեծում ենք՝ աշխատելով հեռացնել բոլոր տեսանելի փշերը:
Համեմում ենք աղով և պղպեղով երկու կողմից:
Վրան տարածում ենք մանրացրած ընկույզ, թթու չիր,մանր կտրատած սամիթ:
Վրան քսում ենք մի փոքր կարագ, փաթաթում ենք ռուլետի նման:
Ատամի չոփիկով ծայրերը միացնում, որպեսզի եփվելիս տեսքը չկորցնեն։ Տեղափոխում ենք ջեռոց և եփում մինչ պատրաստ լինելը։