Բաղադրամասեր
150 գ ձկամթերքին՝
600 գ ջուր,
10 գ գազար, 10 գ մաղադանոս,
20 գ սոխ
0.5 գ սխտոր,
4 գ աղ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնել սառը ջուր, ավելացնել մանր կտրտած գազար, սոխ, պռաս, նեխուր, մաղադանոս, սխտոր, և մանր կտրտած (60 - 70 գ) իշխան կամ բախտակ, կաթսան դնել մարմանդ կրակին, եփել:
Երբ ջուրն սկսի եռալ, արգանակի երեսից քափկիրով քափը քաշել, կաթսայի բերանը փակել և թողնել, որ 15 - 18 րոպե եփվի, որից հետո ձուկը հանել ջրից, երկրորդ կերակրատեսակներ պատրաստելու համար, իսկ արգանակը թողնել կրակին մինչև բանջարեղենը եփվի:
Ստացված արգանակից տարբեր սննդամթերքներ կարելի է պատրաստել: