Բաղադրամասեր

յուղազերծված կաթնաշոռ՝ 400 գրամ

1 տոկոս յուղայնության կաթ՝ 100 գրամ

մեղր՝ 20 գրամ

սննդային ժելատին՝ 15 գրամ

կակաոյի փոշի՝ 50 գրամ

Պատրաստման եղանակը

15 գրամ ժելատինը թրջեք ջրով 30 րոպե։

Թափեք ջուրը, դրեք դանդաղ կրակին, ավելացրեք կաթ և կաթնաշոռ, կակաո և մեղր։

Բլենդերով խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի ստանաք միասեռ զանգված։ Լցրեք տարայի մեջ, դրեք սառնարանում՝ մինչև պնդանա։