Բաղադրամասեր

1 կգ սալորին՝

1.3 կգ շաքար,

200 գ ջուր

Պատրաստման եղանակը

Հասուն, բայց ոչ գերահաս սալորը սառը ջրում լվանալ, մի քանի տեղ փայտասեղով ծակծկել, դնել ափսեն, վրան շաքար լցնել (նորմայի կեսը) և 6 — 8 ժամ դնել հով տեղ: Մնացած շաքարից օշարակ եփել, մեջը լցնել սալորը, իր հյութի հետ միասին, և մարմանդ կրակով 30—35 րոպե եփել, կրակի վրայից վերցնել և թողնել 5—6 ժամ, որից հետո նորից եփել մարմանդ կրակով մինչև պատրաստ լինելը։ Եփելու վերջում քափը քաշել։