Բաղադրամասեր
120 գ սերուցքային պանիր,
2 բաժակ շաքարավազի փոշի,
2 ճաշի գդալ սերուցքային կարագ,
1-2 ճաշի գդալ կաթ,
1 թեյի գդալ վանիլի փոշի,
1/8 թեյի գդալ աղ,
½ բաժակ ընկույզ,
180 գ ալյուր,
320 գ դդումի պյուրե,
200 գ շագանակագույն շաքարավազ,
180 մլ բուսական յուղ,
2 մեծ ձու,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
1 թեյի գդալ վանիլին,
1,5 թեյի գդալ մանրեցված դարչին,
½ մուսկատ ընկույզ,
¼ մարեցված մեխակներ,
¼ թեյի գդալ աղ,
450 գ սերուցքային պանիր,
3 մեծ ձու,
60 գ թթվասեր,
1 թեյի գդալ ալյուր,
1 թեյի գդալ վանիլին,
150 գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ջեռոցը տաքացնել 175 աստիճանի։ Կարագով պատել թխելու համար նախապատրաստած ամանը։ Պատել ալյումինաթղթով։ Մեծ թասի մեջ միջին արագությունով հարել սերուցքային պանիրը և շաքարավազը։ Ավելացնել թթվասերը, վանիլինը, ալյուրը և լավ հարել։ Դանդաղեցնել հարիչի արագությունը և հատ հատ ավելացնել ձու, ամեն ավելացնելուց հետո լավ հարել խառնուրդը։
Դդումի համար։ Թասի մեջ հարել բուսական յուղը, շագանակագույն շաքարավազը, ձու և վանիլին։ Ավելացնել դդումի պյուրեն և լավ խառնել։ Մեկ ուրիշ ամանի մեջ մաղել ալյուրը, փխրեցուցիչը, համեմունքները և աղը։ Ավելացնել դդմի խառնուրդը և հունցել խմորը:
Դդմի խառնուրդը լցնել ֆորմայի մեջ և հավասարեցնել։ Վրան ավելացնել պանրով կրեմը։ Ֆորման դնել խորը ամանի մեջ և տեղադրել ջեռոցում։ Ամանի մեջ ավլացնել ջուր 2,5 սմ խորությամբ։
Թխել 1ժ-ից 1 ժամ 15 րոպե։ Անջատել ջեռոցը և մի փոքր բացել դուռը։ Այս վիճակով պահել 1 ժամ։ Հանել և սպասել մինչև ամբողջովին սառչի։ Այնուհետև 6 ժամ պահել սառնարանում։ Որից հետո զգուշությամբ հանել թխվածքը ֆորմայի միջից։
Գլազուրի համար բարձր արագությունով հարել պանիրը և կարագը։ Ավելացնել շաքարավազ, աղ և վանիլի փոշի։ Շարունակել հարել ևս 2 րոպե։ Ավելացնել կաթը և շարունակել հարել։ Ստացված զանգվածը քսել թխվածքի վրա և ավելացնել վրան ընկույզ։