Բաղադրամասեր

1 կգ. մաքրած դդումին ՝

1 կգ. շաքարավազ,

400 գ. ջուր,

վանիլին

Պատրաստման եղանակը

Դդումը կտրատել, կեղևը մաքրել, սերմերը հեռացնել, ձևավոր դանակով 2-3 սմ հաստությամբ կտրատել, լցնել կրաջրի մեջ, թողնել 20-30 րոպե:

Կրաջրից հանել, սառը ջրով լավ լվանալ , լցնել քամիչի մեջ:

Եռացող ջրի մեջ լցնել քամիչի միջի դդումները, 5 րոպե եփել, ջուրը թափել և դդումները սառեցնել:

Պատրաստել շաքարաջուրը և դդումը լցնել եռացրած շաքարաջրի մեջ և թողնել 6 ժամ:

Շաքարաջրի մեջ 35 րոպե եփել, կրակից վերցնել ու պահել զով տեղ 2 ժամ: Դրանից հետո 30-35 րոպե նորից եփել և դնել զով տեղ 2 ժամ: Նորից դնենք կրակի վրա մինչև պատրաստ լինելը: Պաղելուց հետո փակել: