Բաղադրամասեր
դդում - 1 հատ,
նարինջ - 1 հատ,
կիտրոն - 1 հատ,
ջուր
Պատրաստման եղանակը
Կեղևազրկում ենք դդումը, մաքրում կորիզներից ու կտրատում խորանարդիկներով (պետք է ստացվի 1,5 կգ դդումի միջուկ): Կտրատված դդումը դնում ենք կաթսայի մեջ ու վրան լցնում կես բաժակ ջուր:
Առանց կեղևազրկելու կտրատում ենք նարինջն ու կիտրոնը, հանում կորիզները և մանրացնում բլենդերի կամ մսաղացի միջոցով:
Ստացված պյուրեն լցնում ենք կտրատված դդումի վրա ու դնում ենք կաթսան թույլ կրակի վրա(առանց կափարիչի) և հասցնում եռման ասիճանի: Եփում ենք այնքան մինչև դդումը փափկի, անհրաժեշտության դեպքում կարող ենք ավելացնել մի փոքր ջուր:
Եփված զանգվածը տրորում ենք, սարքում պյուրե, ապա ստացված ջեմը լցնում ենք ստերիլիզացված, ապակե բանկաների մեջ, թողնում որ սառչի, փակում կափարիչով և տեղափոխում սառնարան: