Բաղադրամասեր

0,5 կգ դդմիկ

2-3 հատ լոլիկ

2-3 հատ բուլղարական կարմիր և կանաչ պղպեղ

2 ատամիկ սխտոր

սամիթ

մայոնեզ կամ թթվասեր

բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Դդմիկը կեղևել, կտրտել, աղ անել և թողնել, որ հյութը դուրս տա: Տապակի մեջ առատ բուսական յուղով տապակել: Մի ուրիշ տապակի մեջ շերտ-շերտ դնել դդմիկ, լոլիկ, պղպեղ, սխտոր և կանաչի, եփել մարմանդ կրակի վրա մինչև պղպեղի պատրաստ լինելը: Կարելի է լցնել հարէած ձու, եփել, իսկ մատուցելիս կտրտել տորթի նման: