Բաղադրամասեր
Դդմիկ – 4 հատ,
Շամպինիոն – 500գ,
Սոխ – 1/2 հատ,
Շերտեր՝ լազանյայի համար – 9 հատ,
Քերած պանիր – 200գ,
Բուսայուղ,
Աղ,
Չորացրած ռեհան,
համեմունքներ,
Կերակրահյութի համար`
Կարագ – 80գ,
Ալյուր – 3 ճ/գ ,
Կաթ – 0.7լ,
Սխտոր – 3-4 պճեղ,
Մշկընկույզ
Պատրաստման եղանակը
Երկարությամբ կտրատել դդմիկը՝ 1սմ հաստության շերտերի, աղ ցանել: Տապակել բուսայուղով:
Շամպինիոնը կտրատել և տապակել 5-7 րոպե: Ավելացնել տապակած սոխը և մի փոքր չորացրած ռեհան: Այնուհետև հավաքել լազանյան. շերտ լազանյայի համար, մի փոքր կերակրահյութ, սունկ, պանիր, կերակրահույթ, դդմիկ: Կրկնել:
Եփել նախապես՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 30-35 րոպե: