Բաղադրամասեր
1 հատ դդմիկ,
1 հատ ձու,
1 բաժակ կաթ,
2/3 բաժակ ալյուր,
1/2 թեյի գդալ աղ,
սև աղացած պղպեղ,
ձեթ,
Միջուկի համար՝
2 ճաշի գդալ մայոնեզ,
2 ճաշի գդալ թթվասեր,
3 գլուխ սխտոր,
թարմ սամիթ
Պատրաստման եղանակը
Դդմիկները լվանալ, մաքրել և քերել մանր քերիչի վրա։ Ավելացնել ձու,աղ և պղպեղ և խառնել։ Ավելացնել կաթ և խառնել։ Մաս մաս լցնել ալյուրը։ Պետք է ստացվի ոչ պինդ խմոր բլիթների համար։ Եթե խմորը լինի շատ պինդ, բլիթները կլինեն շատ հաստ և կկոտրվեն շրջելու համար։ Բլիթները տապակել ավելացնով մի փոքր ձեթ, տապակել 2 կոմից, մինչ ոսկեգույն դառնալը։ Միջուկի համար խառնել մայոնեզը, թթվասերը, մանր կտրատած սամիթը և սեխմած սխտորը։ Քսել բլիթների վրա բարակ շերտով և փաթատել։ համեղ և բուրավետ բլիթները պատրաստ են։