Բաղադրամասեր
դդմիկ - 5 հատ
ջուր - 800 մլ
քացախ (9%) - 4 ճգ
Պատրաստման եղանակը
Դդմիկները լվանալ, կտրել պտղակոթերը:
Դդմիկները կտրատել բարակ շերտերի և շարել ստերիլացված բանկաների մեջ:
Յուրաքանչյուր բանկայի (0.5 լիտրանոց) մեջ լցնել 1-ական ճգ քացախ ու վրան եռման ջուր ավելացնել:
Այնուհետև բանկաները ծածկել եռացրած կափարիչներով:
Կաթսայի մեջ լցնել տաք ջուր, տակը ցանց կամ սրբիչ դնել (ջրի ջերմաստիճանը կախված է բանկաների պարունակության ջերմաստիճանից):
Կափարիչով ծածկած բանկաները դնել կաթսայի մեջ և 7 րոպե եռացնելուց հետո՝ հանել, կափարիչները հերմետիկ փակել:
Ձմռանը մնում է միայն դդմիկները թաթախել ալյուրի ու ձվի մեջ և տապակել: