Բաղադրամասեր
150 գ դդումին՝
20 գ բրինձ,
70 գ կաթ,
6 գ շաքար,
15 գ հալած յուղ,
աղը՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Կեղևը և սերմը հեռացրած դդումը կտրտել, դնել կաթսան, վրան լցնել կաթ, ավելացնել աղ, շաքար, կիսաեփ բրինձ, յուղ և խառնել։ Կաթսան ծածկել և դդումը եփել մինչև պատրաստ լինելր:
Դդմաքաշովին կարելի է մատուցել տաք կամ սառը։