Բաղադրամասեր

1 գլուխ սխտոր,

1 կգ սալոր,

2 ճաշի գդալ համեմ,

2 ճաշի գդալ սամիթ,

1,5 թեյի գդալ կարմիր պղպեղ,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Նախորոք լվացած և մաքրցած սալորները լցնել էմալապատ թասի մեջ, ավելացնել ջուր այնքան, որ այն փակի սալորները ամբողջությամբ։ Եփել կրակի վրա այնքան մինչև կեղևները և կորիզները առանձնան։

Այնուհետև սալորները անցկացնել մաղի միջով։ Պետք է ստացվի պինդ լուծույթ, թթվասերի նման, վրան ավելացնել համեմ և սամիթ, աղ, ցանկության դեպքում մի քիչ շաքարավազ։ Հասցնել եռման և թողնել որ սառչի։