Բաղադրամասեր
Ալյուր – 300գ,
Կակաո – 2 ճ/գ,
Սոդա – 1 թ/գ,
Աղ – 1/3 թ/գ ,
Բուսայուղ – 190 մլ,
Քացախ – 1 ճ/գ,
Ջուր – 250 մլ,
Շաքարավազ – 180 գ,
Վանիլին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Իրար հետ մաղել ալյուրը, կակաոն, սոդան և աղը: Խառնել չոր բաղադրիչները: Խառնել ջուրը, բուսայուղը, քացախը, շաքարավազը և վանիլինը: Ստացված զանգվածի մեջ ավելացնել չոր բաղադրիչները և հունցել մինչև միասեռ խմոր դառնալը:
Խմորը տեղավորել 21-23 սմ կաղապարի մեջ և թխել 35-40 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի թխվածքը սառեցնել, վրան ցանել շաքարի փոշի և մատուցել: