Բաղադրամասեր
80 գ ցորենի ձավարին՝
30 գ հալած յուղ,
50 գ գլուխ սոխ,
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ընտրած և լվացած ձավարը լայն կաթսայի մեջ յուղով թեթևակի բովել, վրան լցնել տաք ջուր (160—180 գ), աղ լցենլ և խառնել:
Կաթսան ծածկել, և փլավը մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ լինելը։ Առանձին սոխառած պատրաստել։ Փլավը մատուցել վրան սոխառած լցրած: