Բաղադրամասեր
1 կգ ծիրանին ՝
1.3 կգ շաքարավազ,
350 գր ջուր
Պատրաստման եղանակը
Ծիրանը սառը ջրով լվանալ: Մի քանի տեղից պատառաքաղով ծակծկել: Շաքարավազով օշարակ եփել, լցնել ծիրանի վրա և մեկ օր թողնել: Հաջորդ օրը օշարակը դատարկել այլ կաթսայի մեջ և եռացնել: Եռման վիճակում օշարակը լցնել ծիրանի վրա և եփել մինչև պատրաստ կլինի: