Բաղադրամասեր
մեկ ճուտին (250-300 գ) ՝
20 գ կարագ,
25 գ լիմոն,
80 գ վարունգ,
50 գ պոմիդոր,
աղը,մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ճուտի նախապատրաստած միսը կրծքի կողմից կտրելով բացել և տափակացնել, աղ անել, անցկացնել շամփուրը և թեժ կրակով (առանց բոցի) 20—30 րոպե խորովել պարբերաբար վրան կարագ քսելով և շամփուրը պտտելով, որպեսզի ճուտը հավասարաչափ խորովվի:
Ճուտը մատուցել սկուտեղում՝ թարմ կամ նոր աղ դրած վարունգով, պոմիդորով ու մաղադանոսով զարդարած, աոանձին մատուցել լիմոն: