Բաղադրամասեր
150 գ ճուտին՝
20 գ հալած յուղ,
20-30 գ սպիտակ գինի,
125 գ թարմ կամ չորացրած սունկ,
3 գ ալյուր,
3 հատիկ մեխակ,
աղը,պղպեղը,մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
ճուտի նախապատրաստած միսը կիսել, վրան աղ ցանել և երկու կողմից յուղով տապակել, որից հետո կտրտել, դնել կաթսան, լցնել այն յուղը, որի մեջ ճուտը տապակվել է, ավելացնել սպիտակ գինի, ծածկել և թողնել, որ եռա:
Մաքրած և լվացած թարմ սունկը մանր կտրտել և յուղով տապակել, ավելացնել տաք ջրով կամ հավի արգանակով (50—75 գ) բացած բոված ալյուր, գցել ծեծած մեխակ և 5—10 րոպե եփել: Պատրաստի ճուտերով կաթսայի մեջ լցնել սունկի խյուսը, դնել կրակին և թողնել մինչև պատրաստ լինելը:
Ճուտը մատուցել վրան մաղադանոս ցանած: