Բաղադրամասեր

80 գ բրձին՝

35 գ հլած յուղ,

20 գ ծիրանաչիր,

20 գ չամիչ,

20 գ սև սալոր,

3 գ շաքար,

3 հատիկ մեխակ,

0.5 գ դարչին,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստել քամովի փլավ։ Չորացրած մրգերն ընտրել, տաք ջրով լվանալ, լցնել դաղած յուղով տապակը, ավելացնել շաքար, մեխակ, կափարիչով ծածկել և մարմանդ կրակով թեթևակի տապակել։

Փլավը մատուցել սկուտեղում, վրան լցնել յուղով տապակած միրգը, ցանել դարչին։