Բաղադրամասեր
կարտոֆիլ - 3 հատ,
աղ - 0,5 թ/գդ,
պապրիկա - 1 թ/գդ,
ձիթայուղ - 0.3 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Չիպս պատրաստելը հատկապես արագ է ստացվում միկրոալիքային վառարանի շնորհիվ: Կարտոֆիլը լվանում ենք, մաքրում: Չորացնում ենք թղթե անձեռոցիկով: Օղակաձև շատ բարակ կտրատում ենք: Միկրոալիքային վառարանի ափսեն թեթևակի ձիթայուղում ենք: Կարտոֆիլի օղակները մեկ շերտով փռում ենք վրան: Վրան թեթևակի աղ և պապրիկա ենք ցանում: 5 րոպե եփում ենք միկրոալիքային վառարանում: Կարտոֆիլը պետք է թեթևակի վարդագույն դառնա: Կարտոֆիլի հաջորդ շերտը փռելիս արդեն ափսեն յուղելու կարիք չկա: Կարելի է նույնը անել նաև ընդհանրապես առանց ձիթայուղելու՝ կարտոֆիլի տակ յուղաթուղթ փռելով: