Բաղադրամասեր
չիչխան- 1 կգ
շաքարավազ- 1,5 կգ
Պատրաստման եղանակը
Չիչխանը մաքրել՝ հեռացնելով փայտիկները, լցնել քամիչի մեջ, լվանալ, չորացնել։
Այնուհետև չիչխանը պետք է աղալ՝ լցնելով մսաղացի կամ բլենդերի մեջ։
Ստացված խյուսի մեջ ավելացնել շաքարավազ և թողնել 2 Ժամ սենյակային ջերմաստիճանի պայմաններում։
Այս ընթացքում շաքարավազը պետք է լուծվի։
Այնուհետև լցնել ապակե տարաների մեջ և փակել խցանով։
Նախընտրելի է մուրաբան պահել սառնարանում կամ նկուղում։