Բաղադրամասեր
250 մլ կաթ,
30 գ մարգարին,
½ թեյի գդալ աղ,
4,5 բաժակ ցորենի ալյուր
2 գլուխ սոխ,
400 գ մսի ֆարշ
200 գ յուղ,
1 փունջ կանաչի
Պատրաստման եղանակը
Խմորի համար կաթը, հալած մարգարինը և աղը խառնել իրար, դանդաղ ավելացնել ալյուր, այնքան քանի դեռ խմորը չկպչի ձեռքերին։ Խմորը թողնել 20 ր հանգստանա՝ ափսեի տակ։ Դա պետք է նրա համար, որպեսզի այն չչորանա։ Խմորը կտրտել փոքր կտորների և գրտնակել։
Ֆարշ։ տավարի և հորթի մսի խառնուրդին ավելացնել սոխ, 400 գրամ ֆարշին 2 սողի գլուղ։ Ըստ ճաշակի կարելի է ավելցնել կանաչի, աղ և սև պղպեղ։ ֆարշը բացել ջրով։ Դա ավելի հյութալի կդարձնի:
ֆարշը դնել գրտնակով բացաց խմորի մեջտեղի մասում, ուշադիր եղեք որ միսը և ջուրը անկուներում չլինեն։ Գեղեցկության համար չեբուրեկիին տալ կիսալուսնի ձև։
Խորի ամանի մեջ լցնել ձեթ, ձեթը պետք լինի շատ, ինչպես ֆրի պատրաստելու ժամանակ, հասցնել եռման։ Չեբուրեկին եփվում է արագ։ Պետք չէ երկար պահել, որպեսզի շատ ձեթ չներծծի։ Մատուցել տաք վիճակում։