Բաղադրամասեր
1 կգ հավի մսին՝ Աղ ըստ համի Ձեթ մեկ ճաշի գդալ Կարմիր մանրեցվաց բիբառ ըստ համի
1 կգ պոմիդոր,
2 ճաշի գդալ տոմատի մածուկ,
500 գ գլուխ սոխ,
մեկ թեյի գդալ խմելի-սունելի,
4 պճեղ սխտոր,
2 թեյի գդալ մանրեցրաց համեմի սերմ,
1 թեյի գդալ զաֆրան,
1 ճաշի գդալ սերուցքային կարագ,
1 հատ թարմ կարմիր տաքդեղ,
0.5 կգ կարտոֆիլ,
1/2 հատ լիմոն,
ձեթ,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի միսը կտրտել փոքր կտորների, (3-4 մասնաբաժնով), դնել թավայի մեջ և եփել փակ կապարիչի տակ։
Քանի դեռ հավը եփում է, փոքր կտորների կտրատել լոլիկը և եփել, ավելացնելով տոմատի մածուկ։
Առանձին թասի մեջ լցնել հավի արգանակը։ Ավելացնել կարագ, մանր կտրտած սոխ, տաքդեղ, համեմունքներ և տապակել մինչև կեղևի առաջանալը՝ անընդմեջ խառնելով։
Հավի վրա ավելացնել լոլիկի շատ տաք հյութը, եթե այն քիչ է, ավելացնել շատ քիչ տաք ջուր կամ արգանակ, որպեսզի հավի միսը ամբողջովին փակվի ։
Լավ փակել կափարիչը և կրակը իջեցնել, պետք է մի փոքր պղպջակալի։
Սոխը, տաքդեղը և լոլիկները պետք է հալվեն, իսկ հավի միսը պետք է պոկվի ոսկորներից։ Կարելի է ավելացնել առանձին եփաց կարտոֆիլը։
Մատուցել ձևավորելով լիմոնի և կանաչի մանր կտորներով։