Բաղադրամասեր

1 կգ հավի մսին՝

500 գ լոլիկ,

80 գ քացախ,

ձիթայուղ,

30 գ սոխ,

աղը, պղպեղը, մաղադանոսը, սխտորը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի միսը լվանալ և կտրել ոչ մեծ կտորներով: Սոխը կտրել, դնել կաթսայի մեջ , ավելացնել արևածաղկի ձեթ և շոգեխաշել ցածր ջերմության տակ մինչև տապակվի:

Սոխի վրա ավելացնել հավի միսը, աղը, պղպեղը, մանր շերտերով կտրտած լոլիկը, սխտորը, քացախը, մի փոքր քանակությամբ ջուր (կամ արգանակ): Փակել կաթսայի բերանը և թողնել շագեխաշվի մինչև պատրաստ լինելը: