Բաղադրամասեր
0.5 կգ հորթի մսին ՝
3-4 պճեղ սխտոր,
3 հատ լոլիկ,
3 հատ գլուխ սոխ,
1 հատ կանաչ պղպեղ,
100 գ կարագ,
2 հատ դափնու տերև,
աղը, սև և կարմիր պղպեղները, մաղադանոսն ու համեմը ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը մանր կտրատել, վրան լցնել այնքան ջուր, որ ծածկի և դնել գազօջախին։
Հետո ավելացնել խորանարդաձև կտրատված սոխը և կարագը, տապակել այնքան, մինչև սոխը դառնա վարդագույն:
Ավելացնել խորանարդաձև կտրատված պղպեղը, 10 րոպե եփելուց հետո ավելացնել խորանարդաձև կտրատված լոլիկը ( նախապես հեռացնել լոլիկի կեղևը) և թողնել եփի 15 րոպե:
Այնուհետև ավելացնել մանրացված կանաչին, իսկ վերջում խորանարդիկներով կտրատված սխտորը: