Բաղադրամասեր
30 գ շաքարավազ,
1 հատ ձու,
1 հատ շոկոլադ,
6 գ ալյուր,
20 գ կակաո,
130 մլ կաթ,
վանիլին,
ռոմ,
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցը հարել 10գ շաքարավազով, դեղնուցը հարել 20գ շաքարավազով։
Շոկոլադը հալեցնել:
Ալյուրը խառնել կակաոի հետ ։ Կաթի վրա մաղել ալյուրը և ավելացնել դեղնուցը,շոկոլադը, վանիլինը, ռոմը,լավ խառնել լցնել սպիտակուցի վրա։
Ողջ զանգվածը լցնել փոքր ֆորմաների մեջ։ Թխել 30 րոպե 160 աստիճանում։