Բաղադրամասեր

Ձու – 3 հատ

Սպիտակ շոկոլադ – 120 գ

Պանիր Մասկարպոնե – 120 գ

Պատրաստման եղանակը

Շոկոլադը կտրատել փոքր մասերի և դնել թասի մեջ: Հալեցնել գոլորշու վրա:

Ձվերի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցները լավ հարել:

Հալեցրած շոկոլադը միացնել պանրի հետ և լավ խառնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Շոկոլադի և պանրի խառնուրդին ավելացնել դեղնուցները, լավ խառնել:

Ստացված զանգվածին մաս-մաս ավելացնել լավ հարած սպիտակուցը:

Թխելու համար նախատեսված թղթից ինքնուրույն կաղապար պատրաստել (20 սմ տրամագծով և 15 սմ բարձրությամբ):

Խմորը լցնել կաղապարի մեջ:

Կաղապարը դնել տապակին և այնտեղ լցնել 1/4 լ եռացրած ջուր:

Թխել նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Հետո իջեցնել 160 աստիճան և թխել ևս 15 րոպե: Անջատել ջեռոցը և թողնել տորթը ներսում ևս 15 րոպե:

Սառեցնել տորթը և վրան շաքարի փոշի շաղ տալ: