Բաղադրամասեր

2 հատ հավ,

175 մլ 22 %-անոց սերուցքներ,

6 թեյի գդալ սերուցքային կարագ,

3 թեյի գդալ թարմ խոտերի խառնորդ,

2 գլուխ սխտոր,

աղը, սև աղացած պղպեղը՝ ըստ ճաշակի

Սոուզի համար՝

2-3 հատ ճակընդեղ

1 հատ սոխ,

150 մլ սպիտակ չոր գինի,

400 մլ հավի արգանակ,

2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակը

Հավերին լվանալ։ Դնել դոշի մասով և մեջքից կտրատել։ Հավին բացել գրքի նման և ձեռքերով ուժեղ սեխմել։ Մաքրել սոխը և սխտորը, մանր կտրատել և խառնել մանրեցված խոտերի հետ։ Համեմել աղով և պղպեղով։ Կարագը հասցնել սենյակային ջերմաստիճանի, ավելացնել խառնոորդին և լավ խառնել։

Հավերին դնել թավայի վրա, վրան քսել խառնուրդը։ Ջեռոցը տաքացնել 190 աստիճան։ Եփել հավերին 30 րոպե։ Մեկ անգամ շուռ տալ և պատել դուրս տված հյութով և պահել ևս 7 րոպե։

Սոուզի համար։ Ճակընդեղը լվանալ, դնել աղաջրի մեջ և եռացնել 4 րոպե։ այնուհետև կտրատել։ Սխտորը տրորել։ Ուրցը լվանալ և կտրատել։

Ամանի մեջ տաքացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը, տապակել ուրցը և սխտորը 1 րոպե։ Ավելացնել ճակընդեղ, ձեթ, աղ և պղպեղ։ Եփել ևս 5 րոպե։ Ավելացնել գինի։ Շարունակել եփել մինչև եռալը։ Ավեալցնել հավի արգանակը և շարունակել եփել ևս 8-10 րոպե։

Ավելացնել սերուցքները, խառնել ր հանել կրակից։ Մաղել սոուզը։ Հավը մատուցել սոուզով։