Բաղադրամասեր

Ճագարի միս՝ 4 կտոր

Թթվասեր՝ 200 գր

Գինի /կամ քացախ/

Աղ

Պղպեղ

Սխտոր

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել, մանրինացնել գինու կամ քացախի մեջ:

Մարինադի մեջ ավելացնել օղակ-օղակ կտրատած սոխ, սխտոր, կանաչի, պղպեղ:

Կարելի է նաև բավարարվել միայն գինով: Մարինացնելուց հետո միսն ավելի նրբահամ ու փափուկ է դառնում:

Միսը թողնել 12-24 ժամ մնա: Հետո մսի կտորները հանել, լվանալ, չորացնել, շարել տապակի մեջ: Աղ, պղպեղ անել, վրան լցնել թթվասեր: Սխտորի պճեղներ դնել վրան:

Կափարիչով կամ փայլաթիթեղով փակել, դնել ջեռոցի մեջ: 40 րոպե եփել 200 աստիճան ջեռոցում, հետո ևս մեկ ժամ 140 աստիճանում:

Վերջում երեսը բացել, բարձր ջերմաստիճանով հինգ րոպե կարմրեցնել: Մատուցել սունկի, թթու կաղամբի, կանաչու հետ: