Բաղադրամասեր

150 գ հավի ֆիլեին՝

50 գ այսբերգ աղցանի թերթիկներ,

100 գ հաց կամ տոստ ,

½ բաժակ ձիթապտղի յուղ,

5 գ մանանեխ,

1 ձվի դեղնուց,

10 գ սխտոր,

25 գ պարմեզան մանիր,

5 գ կիտրոնի հյութ,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լվացեք, չորացրեք և այնուհետ կտրատեք աղցանի թերթրիները փոքր կտորների:

Միսը կտրատեք խորանարդաձև և մի քանի րոպե տապակեք՝ ավելացնելով աղ և պղպեղ:

Խառնեք ձիթապտղի յուղը, ձվի դեղնուցը, մանանեխը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորն ու քերած Պարմեզանը: Ավելացրեք աղ, պղպեղ և շաքարավազ ըստ ճաշակի:

Հացի գլուխը կտրատեք խորանարդաձև և տապակեք մեկ ճզմած սխտորի գլխիկի հետ (կամ կարող եք սխտորը քսել տոստերի վրա):