Բաղադրամասեր

ծաղկակաղամբ - 1 գլուխ

կաթ - 100 գր

աղ, պղպեղ

պանիր - 100 գր

ալյուր - 1 բաժակ

աղ, պղպեղ

բուսայուղ:

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել, ծաղկակաղամբը մասնատել, 2-3 ր. եփել և անմիջապես լցնել սառը ջրի մեջ։

Ձվերը հարել աղի և պղպեղի հետ, ավելացնել կաթը, քերած պանիրը, այնուհետև ալյուրը, խառնել։

Բուսայուղը լցնել տապակի մեջ, լավ տաքացնել։

Ծաղկակաղամբը թաթախել ձվի խառնուրդի մեջ և տապակել յուրաքանչյուր կողմը։