Բաղադրամասեր

Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ

Լոլիկ- 2 հատ

Ձու- 3 հատ

Պանիր-50 գր.

Կաթ- 6-8ճ/գ

Սամիթ- մի քանի ճյուղ

Բուսայուղ

Աղ

Պղպեղ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում:

Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):

Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:

Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:

Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի: