Բաղադրամասեր
1 բաժակ կեֆիր,
1 բաժակ ալյուր,
1 ձու,
1/3 թ.գդ. սոդա,
½ բաժակ եռացրած ջուր,
1 ճ.գդ. բուսական յուղ,
1 ճ.գդ. շաքարավազ,
1/3 թ.գդ. աղ
Պատրաստման եղանակը
Անհրաժեշտ է կեֆիրը, ձուն, շաքարավազը եւ ալյուրը միասին խառնել:
Եռացրած ջրի մեջ հարկավոր է լցնել սոդան, խառնել եւ խմոր հունցել:
Ամեն ինչ եւս մեկ անգամ մի լավ խառնելուց հետո պետք է մոտ 10 րոպե թողնել:
Ստացված զանգվածին անհրաժեշտ է նաեւ ավելացրել բուսական յուղն ու կրկին խառնել:
Արդեն կարելի է պատրաստել բլիթները բուսական յուղով պատված թավայի մեջ: