Բաղադրամասեր

1 բաժակ «Մաննի» շիլա

1 բաժակ կեֆիր՝ 2.5 տոկոս յուղայնությամբ

2 ձու

1 թեյի գդալ սոդա

1 պտղունց աղ

շատ քիչ վանիլին

Պատրաստման եղանակը

«Մաննի» շիլայի վրա կեֆիր լցրեք և թողեք մեկ ժամ։ Ավելացրեք աղ, վանիլին և սոդա, ձու։

Միքսերով հարեք և լցրեք ամանի մեջ։ Թխեք 180 աստիճանի պայմաններում՝ 40-50 րոպե։

Թխվածքը շատ համեղ է ստացվում։ Ցանկության դեպքում խմորի մեջ կարող եք ավելացնել ընդեղեն, չիր, դարչին։