Բաղադրամասեր
Խմորի համար՝
կարագ - 100 գր,
կեֆիր - 1 բաժակ,
ձվի սպիտակուց - 1 հատ,
ալյուր - 2,5-3 բաժակ,
փխրեցուցիչ - 1 թ/գդ,
աղ - մի պտղունց,
Լցոնի համար՝
պանիր ֆետա - 250 գր,
մաղադանոս - 4 ճյուղ,
Վրան քսելու համար՝
ձվի դեղնուց - 1 հատ
Պատրաստման եղանակը
Նախատեսված է 8 բաժնի համար: Կարագը քերիչով քերում ենք, ավելացնում ալյուրը, ձեռքերով տրորում, ապա աղ ավելացնում: Կեֆիրի բաժակի մեջ լցնում ենք փխրեցուցիչը, որը փրփրելուն պես ավելացնում ենք ալյուրի ու կարագի զանգվածի մեջ: Այնուհետև զանգվածին ենք ավելացնում ձվի սպիտակուցը և փափուկ խմոր հունցում: Խմորի գունդը դնում ենք սեղանին, ծածկում ու թողնում 20 րոպե:
Լցոնի համար ֆետա պանիրը մանրացնում ենք, մաղադանոսը կտրատում և խառնում իրար:
Խմորից ընկույզի չափ գնդիկներ ենք ստանում, մատներով բացում ու տափակացնում ենք, այնուհետև խմորի մեջտեղում դնում ենք լցոնն ու եզրերն ամրացնում: Մեջտեղի մասը բաց ենք թողնում, կարկանդակին տալիս ենք նավակի տեսք ու վրայից ձվի դեղնուց քսում:
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, կարկանդակները շարում մեջը և 30 րոպե թխում 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ, մինչև կարկանդակները կստանան գեղեցիկ վարդագույն երանգ: