Բաղադրամասեր
3 բաժակ ջուր,
4 հատ կարմիր մեխակ,
մի պտղունց աղացած դարչին,
մի պտղունց մշկընկույզ,
մի պտղունց հիլ,
1 բաժակ կաթ,
2 թեյի գդալ դարչնագույն շաքարավազ,
½ ճաշի գդալ թարմ կոճապղպեղ,
1 թեյի գդալ սև թեյ
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնե: Երբ եռա, ավելացնել բոլոր համեմունքները։ Եռացնել 10 րոպե։
Քանի դեռ համեմունքները եռում են, մանրացնել կոճապղպեղը, որպեսզի ստացվի մես ճաշի դգալի չափով։ Ավելացնել եռացող ջրի վրա։
3 րոպեից ավելացնել կաթ, շաքարավազ և եռացնել ևս 5 րոպե։
Պահել 3 րոպե և մատուցել։