Բաղադրամասեր

1 հատ բրոկկոլի,

1 հատ կարմիր գրեյֆրուտ,

1 գլուխ կարմիր սոխ,

¾ ընկույզ,

¾ նռան հատիկ,

1 ճաշի գդալ մեղր,

1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ,

2 ճաշի գդալ սպիտակ գինու քաղախ,

Աղը, պղպեղը՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Բրոկկոլին կիսել և պահել եռացող ջրում մոտ 1 րոպե։ Այնուհետև լցնել սառը ջուր կամ դնել սառուցով լի ամանի մեջ։

Գրեյֆրուտը բաժանել կտորների և մաքրել, դառը համից խուսափելու համար։

Սոխը մանր կտրատել։ Ընկույզը կիսել երկու մասի և չորացնել թավայի մեջ։ Ամանի մեջ խառնել մեղրը, ձիթապտղի ձեթը, սպիտակ քացախը, աղը և պղպեղը։

Բոլոր բաղադրամասերը խառնել իրար։ Զարդարել նռան հատիկներով և ընկույզով։